AM
11 Հուլիս 2013 - 08:22 AMT

Դիլիջանի ազգային պարկում 10 ծառ են ապօրինի հատել

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի բաժնի ծառայողները, «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ ստուգայց կատարելիս, Դիլիջանի ազգային պարկի 11-րդ և 12-րդ պահաբաժիններում հայտնաբերել են 10 հատված կաղնի:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառերը բենզասղոցով ապօրինի հատել է Հաղարծին գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված, նախկինում դատված Արշակ Հ.-ն:

Պետությանը պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: