AM
11 Հուլիս 2013 - 11:43 AMT

ՏԿ նախարարի առաջին տեղակալ. Վահե Հակոբյանը նոր մարդ չէ Սյունիքի մարզում

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, քաղաքային համայնքների ղեկավարներին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին:

ՏԿ նախարարի առաջին տեղակալը շնորհավորեց Վ. Հակոբյանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց հետագա աշխատանքներում: Նա նկատեց, որ Վ. Հակոբյանը նոր մարդ չէ մարզում, որպես այս ընտրատարածքից ընտրված պատգամավոր`քաջատեղյակ է մարզում առկա խնդիրներին և վստահություն հայտնեց, որ նա իր աշխատանքային փորձով ու գիտելիքներով կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական զարգացմանը և առկա խնդիրների լուծմանը:

Վ. Տերտերյանը շնորհակալություն հայտնեց նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին` համատեղ աշխատանքի և երկար տարիների համագործակցության համար, ինչպես նաև` մինչև նոր մարզպետի նշանակումը մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար,փոխմարզպետ Արա Դոլունցին` մարզպետարանի արդյունավետ աշխատանքներն ապահովելու համար, հայտնում է նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը: