AM
12 Հուլիս 2013 - 05:29 AMT

Երևան-Մեղրի ավտոճանապարհին հողաշերտի փլվածք է եղել

Այսօր, ժամը 03:17-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել փլվածք. հողաշերտը լցվել է ավտոճանապարհին և այն դարձրել դժվարանցանելի:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 101-րդ կմ-ում տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (երկ. 6մ, լայն. 5 մ, բարձր. 0,7 մ):

Հրշեջ-փրկարաները սահմանազատել են նշված հատվածը, իսկ «Եղեգնաձորի ՃՇՇ» աշխատակիցները կատարել են մաքրման աշխատանքներ:

Ժամը 05:54-ին ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի: