AM
12 Հուլիս 2013 - 07:25 AMT

Արցախում խոտածածկ տարածքներ են այրվել

Արցախում շաբաթվա ընթացքում խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել: Այս մասին հայտնում են ԼՂՀ ԿԱ փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հուլիսի 6-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի «Կարվին» կոչվող տեղանքում: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 3 հա խոտածածկ տարածք:

Հուլիսի 9-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Զորավանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 50 հա խոտատարածք:

Հուլիսի 9-ին հրդեհ է բռնկվել Քաշաթաղի շրջանի Մխանց համայնքի տարածքում: Դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 40 հա խոտածածկ տարածք, հնձած արտեր և եղեգնուտ:

Հուլիսի 10-ին հրդեհ է բռնկվել Մարտունու շրջանի Զորավանի տարածքում: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է: Բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ 100 հա հնձած արտ: