AM
12 Հուլիս 2013 - 07:57 AMT

Անցած 1 օրվա ընթացքում 11 ՃՏՊ է արձանագրվել. 1 մարդ զոհվել է

Հուլիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 11-ը, խարդախության 4, սպանության փորձի 1 և մաքսանենգության 1 դեպքերն էլ բացահայտվել են: ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերից տեղեկանում ենք, որ բացահայտվել է գողության 6 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության, խարդախության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: