AM
15 Հուլիս 2013 - 11:37 AMT

Սյունիքի նորանշանակ մարզպետն առաջին խորհրդակցությունն է անցկացրել

Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանն այսօր անցկացրել է աշխատանքային առաջին խորհրդակցությունը, որին մասնակցել են մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:

Որոշակիորեն նախանշվել են առաջիկա անելիքները: Մարզպետը կարևորել է մինչ այժմ կատարված աշխատանքները և ընդգծել դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ հասցնելով դրանք որակական նոր մակարդակի: Մարզպետը կարևորել է նաև իր և աշխատակազմի բաց և թափանցիկ գործելաոճը:

Ստորաբաժանումների գործունեությանն առավել մանրամասն ծանոթանալու նպատակով մարզպետ Վ. Հակոբյանը հանձնարարել է ներկայացնել 2013 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների մասին հաշվետվություններ և առաջիկա անելիքները: Տեղերում ծառացած խնդիրներին ծանոթանալու և դրանց հնարավոր լուծումները որոշակիացնելու նպատակով հանձնարարվել է կազմել ժամանակացույց՝ ըստ տարածաշրջանների և ենթաշրջանների այցելության նպատակով, հայտնում են մարզպետարանից: