AM
15 Հուլիս 2013 - 11:58 AMT

Արմեն Պողոսյանի տեղեկություններով տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա 50 տոկոսով

Առաջիկա օրերին Հայաստանում տրանսպորտի ուղեվարձը կբարձրանա 50 տոկոսով: Տեղեկությունը «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանինն է: Այսօր ասուլիսի ժամանակ նա ասաց. «Գնացքը գնացել է ու թանկացումներ դեմ պայքարելն արդեն անիմաստ է: Ու դեռ հայտնի չէ` ինչքան կշարունակվեն այս թանկացումները»: Պողոսյանն առաջարկում է հենց գնացքներն ու գազով աշխատող տրանսպորտին այլընտրանք մյուս միջոցներից օգտվել:

Իսկ այսօրվա վիճակը, նրա խոսքով, չէր լինի, եթե մեր տնտեսությունը կախված չլիներ ընդամենը մեկ գազատարից: «Իսկ ամենավտանգավորն այն է նաև, որ հասարակությունից բացի, թանկացումների պատճառով տուժելու է նաև արտադրությունը` գործարանները: Կմեռնի, օրինակ, ցեմենտի արտադրությունն ու հետևաբար շինինդուստրիան», – ասաց նա:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ՀայՌուսգազարդ»-ից գազի սակագնի վերանայման հայտը ստացել է մայիսի 14-ին: Ընկերությունն առաջարկել է գազի գինը 1 խմ համար սահմաել 221 դրամ: Այսօրվա տվյալով 1խմ գազն արժի 132 դրամ: «Հայռուսգազարդ»-ը թանկացման հայտը հիմնավորել էր ներդրումներով ու ծախսերով, աշխատավարձերի նախատեսվող բարձրացումով: Արդյունքում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի սակագինը սահմանեց՝ 156 դրամ 1 խմ դիմաց: Որոշումն ուժի մեջ կմտնի հուլսի 7-ից: