AM
16 Հուլիս 2013 - 05:57 AMT

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով

Այսօր հանրապետության ողջ տարածքում կդիտվի մեծ մասամբ պարզ, առանց տեղումների եղանակ, ցերեկը հյուսիսային առանձին շրջաններում ամպամածության ավելացում, սակայն առանց էական տեղումների:

Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում պոռթկումներով մինչև 20մ/վրկ:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա 2-4 աստիճան, հովտային շրջաններում հասնելով ստվերում մինչև +38: Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի բամբակե հագուստ, խուսափել ֆիզիկական ծանր աշխատանքից:

Արտակարգ Իրավիճակների նախարարությունը բնության գրկում հանգստացողներին զգուշացնում է. հրդեհից խուսափելու համար մի մոռացեք մարել խառույկները:

Երևանում կդիտվի պարզ արևային եղանակ, երեկոյան հնարավոր է քամի 10-12մ/վրկ

Ցերեկը սպասվում է+35+37, երեկոյան +27+29 աստիճան տաքություն: