AM
17 Հուլիս 2013 - 11:10 AMT

ՀՀ ՄԻՊ-ն այժմ կազմակերպում է Հրաչյա Հարությունյանին օգնություն փոխանցելու գործընթացը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաթիվ զանգեր է ստանում ՌԴ քաղաքացիներից, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում Հրաչյա Հարությունյանին թե ֆինանսական, և թ՛ առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով աջակցություն ցուցաբերելու հարցում:Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

ՄԻՊ գրասենյակից հայտնում են նաև, որ Պաշտպանի՝ ազատազրկվածների հարցերով խորհրդական Երանուհի Թումանյանցի գլխավորությամբ` աշխատակազմը մշտապես կապ է պահպանում Հրաչյա Հարությունյանի փաստաբանի հետ և այժմ կազմակերպում է օգնության փոխանցման գործընթացը: