AM
17 Հուլիս 2013 - 13:31 AMT

Եվրոպական հանձնաժողովը 157,724 եվրո է փոխանցել կարկուտից տուժած արմավիրցիներին

Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզում մայիսի 12-ից 17-ը տեղած կարկտը գրեթե ամբողջովին վնասել էր մարզի գյուղերի մեծ մասի բերքը: Կարկտահարությունը վնաս է հասցրել 46 գյուղերի և 12.800 տնտեսությունների:

Եվրոպական հանձնաժողովը գյուղերին տրամադրել է աջակցություն, որը կազմում է 157,724 եվրո, որի շրջանակներում շուրջ 4000 տուժածներ կստանան սնունդ և հիգիենայի հիմնական միջոցներ: Օգնությունը կտրամադրվի Հայկական Կարմիր խաչի ընկերության միջոցով՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի մարդասիրական օգնության արտակարգ հիմնադրամի կողմից: