ՆԱՏՕ-ն, խուսափելով ակտիվությունից, այնուամենայնիվ, ցանկանում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն լինի: Ըստ ՆԱՏՕ-ի տնօրինության պաշտպանության տնտեսության եւ անվտանգության հարցերով փոխղեկավար Ռենե Վայհարդի, ինքը չի պատրաստվում մեկնաբանել Դաշինքի խաղաղապահներին տեղակայելու հնարավորությունը ղարաբաղյան հակամարտության գոտում: «Հակամարտությունների կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հուսով եմ, որ կողմերը կկարողանան առաջընթացի հասնել եւ դրական արդյունքներ գրանցել ղարաբաղյան կարգավորման հարցում»,-ասել է Վայհարդը:





