AM
18 Հուլիս 2013 - 06:14 AMT

Կոտայքի մարզում բրուցելոզի դեպքեր են արձանագրվել

Կոտայքի մարզի Ֆանտան համայնքի բնակչության շրջանում վերջին օրերին արձանագրվել է բրուցելոզի 7 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են, ստանում են համապատասխան բուժում: Այս ամսին PanARMENIAN.Net-ին հայտնում են Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ըստ աղբյուրի՝ բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է բավարար:Իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում հիվանդության դեպքեր են արձանագրվել նաև հարակից համայնքներում` Ջրվեժում, Գառնիում, Կապուտանում` 1-ական, իսկ Զառ համայնքում` 2 դեպք:

Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպվել են համապատասխան միջոցառումներ:

Ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտագության պետական ծառայության մասնագետների և համայնքների ղեկավարների հետ համագործակցված աշխատանքներ են իրականացվում հիվանդ կենդանիների հայտնաբերման և մեկուսացման ուղղությամբ: