AM
18 Հուլիս 2013 - 12:36 AMT

Նավասարդյան. Ուղեվարձի թանկացումը նաև միտված է ավելի քաղաքակիրթ ծառայությունների մատուցմանը

Ինչպես արդեն հայտնել էինք, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն այսօր տեղեկացրել է, որ հուլիսի մեկի մայրաքաղաքույմ երթուղային տաքսիները սակագինը 50 դրամով կբարձրանա:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սպասարկման որակի բարելավմանը, Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ ուղեվարձի թանկացումը նաև միտված է ավելի քաղաքակիրթ ծառայությունների մատուցմանը և հավելել, որ, հատկապես նոր ավտոբուսներ ներկրելու առումով, տնտեսվարող սուբյեկտները ավելի շահագրգիռ կլինեն:

Նախնական հաշվարկներով՝ մինչև տարեվերջ մայրաքաղաք կներկրվի ևս 100 ավտոբուս: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը վստահեցրել է, որ ոլորտում իրականացվող բարեփոխումներն այսուհետ երևանցիներին ավելի տեսանելի կլինեն, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: