AM
18 Հուլիս 2013 - 14:27 AMT

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը շնորհավորել է Արցախի ԱԳ հիմնադրման 20-ամյակը

Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հիմնադրման 20-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակներում հյուրընկալել է արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին, արտասահմանյան երկրներում ԼՂՀ մշտական ներկայացուցիչներին և արտաքին քաղաքական գերատեսչության կենտրոնական ապարատի աշխատակիցներին:

Բանակի հրամանատարը շնորհավորել է՝ բարձր գնահատելով վերջիններիս ներդրումը արցախյան հիմնահարցի կարգավորման գործում և միաժամանակ հույս հայտնել, որ այս քսան տարիների ընթացքում ձեռք բերված փորձն ու հմտությունները դիվանագետները կծառայեցնեն ի շահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հիմնախնդրի քաղաքական կարգավորման վերջին զարգացումներին առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել տարածաշրջանի ռազմաքաղաքական կարևոր զարգացումներին և հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությանը: