AM
19 Հուլիս 2013 - 07:07 AMT

ՀՀ և ԼՂՀ սոցապ նախարարությունները համագործակցության հուշագիր կստորագրեն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած պատվիրակությունն հուլիսի այսօր մեկնեց Լեռնային Ղարաբաղի հանրապետություն, որտեղ տեղի կունենա երկու հանրապետություների աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև համագործակցության մասին հուշագրի ստորագրումը:

Հուշագիրը կնպաստի բազմակողմանի համագործակցության զարգացման ընդլայնմանը, ինչպես նաև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առ այսօր ձեռք բերված փոխշահավետ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:

Այցի ընթացքում տեղի կունենան նաև պաշտոնական այլ հանդիպումներ: