Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ օգոստոսի 19-29-ը բուհի տարբեր ֆակուլտետների 10 ուսանողներ կմասնակցեն «Ուսանողների փոխանակություն» ծրագրին։
Հայ երիտասարդները կմեկնեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիև, որտեղ տեղի կունենա փորձի փոխանակում հայկական պետական մանկավարժական և Մ. Դրագոմանովի անվան Կիևի ազգային մանկավարժական համալսարանների ուսանողների միջև։
Հայաստանցի երիտասարդները կծանոթանան Ուկրաինայի կրթական համակարգին, կապեր կհաստատեն Կիևում գործող երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների հետ, հայտնում ենՀայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:





