ՀՀ ԱԻ նախարարությունը կոչով դիմել է մնացած գերատեսչություններին, որ նրանք ևս աշխատանքի ընդունեն հաշմանադամություն ունեցող անձանց: Առաջիկայում ԱՌՆԱՊ հիմնադրամի «Հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) հիմնահարցերի» թեմատիկ խմբում քննարկել ԱԻՆ առաջարկը:
Հաշմանդամների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարները նախօրեին ևս մեկ անգամ տեղեկացվել են, որ որ ԱԻՆ-ը ճգնաժամային կառավարման կենտրոններ է ստեղծում նաև Լոռու և Շիրակի մարզերում, ու այդ մարզերի Ճգնաժամային կառավարման կենտրոնների թափուր հաստիքները զբաղեցնելու համարմրցույթ է հայտարարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Հիշեցնենք, որ ԱԻ նախարարությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար արդեն ստեղծվել է 30 աշխատատեղ, ներկայումս 15 մարդ աշխատում է, շարունակվում է նոր աշխատակիցների ընտրությունը:





