AM
20 Հուլիս 2013 - 09:40 AMT

Թռուցիկ բաժանողները ոստիկանություն չեն գնացել. Հրավերը իրավական կատեգորիա չէ

Երեկ գիշեր մայրաքաղաքում ոստիկանները տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներին հրավիրել են բաժին, սակայն նրանք հրաժարվել են գնալ ոստիկանություն՝ հայտարարելով, որ հրավերը իրավական կատեգորիա չէ: Թռուցիկենր բաժանող ակտիվիստները նկարահանել են տեղի ունեցածն ու տեղադրել համացանցում, իսկ առավոտյան նրանցից մեկին, այնուամենայնիվ, հրավիրել են բաժին:

Արսեն Օհանյանը բացատրություն տալուց հետո հայտնել է, որ ոստիկանությունում իրեն բաժին կանչելը հիմնավորել են նրանով, որ քաղաքացիներից մեկը ահազանգել է, թե ակտիվիստները խանգարում են իր հանգիստը:

Հիշեցնենք, որ այսօրվանից Երևանում միկրոավտոբուսներով երթևեկելու համար պետք է վճարել 150 դրամ, նախկին 100 դրամի փոխարեն: