AM
22 Հուլիս 2013 - 14:14 AMT

Կարեն Անդրեասյանին թույլ են տվել հանդիպել Հրաչյա Հարությունյանին

Մոսկվայի ոստիկանությունը թույլ է տվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդերեասյանին հանդիպել Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած վթարից հետո ձերբակալված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակը:

«Քննիչը տվել է պահանջվող թույլտվությունը, որ Անդրեասյանը հանդիպի Հարությունյանին»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Հիշեցնենք, որ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին` Նոր Մոսկվայի մերձակայքում: Բեռնատարի հայ վարորդը, դուրս գալով երկրորդական ճանապարհից, բախվել է մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: