AM
25 Հուլիս 2013 - 05:46 AMT

Հանարապետության տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի Ռոսիա փողոցում այրվել է մոտ 200 քմ խոտածածկ տարածք, Երևանի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 31 շենքի մոտակայքում` 500 քմ, Քանաքեռ 13-րդ փողոցի թիվ 51 տան մոտ` 1 հա ընդհանուր մակերեսովխոտածածկ տարածք և շինարարական աղբ, Օհանովի փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում՚ մոտ 100 քմ խոտածածկ տարածք:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ բոլոր հրդեհները մեկուսացվել և մարվել են: