Հուլիսի 25-ին, ժամը 06.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մասիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 24 ԼՍ 264 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և շրջվել. տուժածներ չկան:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարներն ուղղել են ավտոմեքենան:
Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02» և «1-03» ծառայությունները:





