AM
25 Հուլիս 2013 - 08:39 AMT

Սայաթ-Նովայի բակերից մեկում սկսված շինարարությունը դադարեցվել է մինչև երկուշաբթի

Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Լևոն Թրավել»-ի բակում սկսվող շինարարությունը մինչև երկուշաբթի ժամանակավորապես դադարեցվել է: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց բակի բնակիչներից Գոհարը` նշելով, որ ժողովուրդը դեռ կանգնած է:

«ՕՄՕՆ-ը գնաց, բայց ոստիկանները դեռ այստեղ են: Պիտի հա կանգնենք, որ թույլ չտանք շինարարություն սկսվի»,- ասաց նա՝ նշելով, որ խոստացել են մինչև երկուշաբթի «ձեռք չտալ»:

Բնակչուհու խոսքով՝ իրենք քաղաքապետարանից պահանջել են մասնագետների ուղարկել, բայց նրանք այդպես էլ չեն եկել:

«Երեկ էլ ենք զանգել, այսօր էլ, որ քաղաքապետարանից գան, բայց անօգուտ»,- եզրափակեց բնակչուհին: