AM
25 Հուլիս 2013 - 09:27 AMT

50 դրամի պատկերով տորթն «ուղևորվեց» իր հասցեատիրոջ մոտ

«Վճարում ենք 100 դրամ» քաղաքացիական նախաձեռնության քիչ առաջ քաղաքապետին փոխանցեցին 50-դրամանոցի պատկերով տորթը: Համոզելուց հետո այն ներս տարավ ավագանու «Բարև, Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը: Երիտասարդները խնդրեցին փոխանցել տորթը քաղաքապետին ու ասել, որ սա ժողովրդի նվերն է Տարոն Մարգարյանին: Սանասարյանի հարցին, թե ինչու երիտասարդներն իրենք չեն փոխանցում այն քաղաքապետին, ակտիվիստներն ասացին, որ շենքի գլխավոր մուտքի առջև կանգնած մի խումբ ոստիկաններ իրենց արգելում են մտնել քաղաքապետարան: