«Ռոսիա» տոնավաճառի մոտակայքում ուղևորը վիճաբանության արդյունքում դանակահարել է 67 համարի երթուղայինի վարորդին: Այս մասին PanARMENIAN.Net-ին փոխանցեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ նշելով, որ ուղևորը վարորդին դանակահարելուց հետո փախել է: Վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ինչպես մեզ ասացին բժշկական կենտրոնի միկրովիրաբուժության բաժանմունքում, որտեղ այժմն գտնվում է հիվանդը, նրան տեղ են հասցրել ձախ բազկի շրջանում վնասվածքով: Նա արդեն վիրահատվել է ու այժմ վիճակը գնահատվում է միջին ծանրության:





