Արցախում ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները ևս պարբերաբար դիմում են, որ ուղեվարձի սակագինը փոխվի, սակայն ԼՂՀ վարչպետ Արա Հարությունյանի խոսքով, կառավարությունը չի շտապում որոշում կայացնել: Այսօր BarCamp Արցախ 2013-ի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ վարչապետն ասաց, որ հունվարին ևս մի քննարկում կլինի, սակայն ուղեվարձը թանկացնելու որոշում չկա, ինչպես գրում է մամուլը.«Մենք փորձում են ցանկացած գին բարձրացնելուց առաջ պլանավորել, թե փոխարենն ինչ փոխհատուցում է լինելու, ինչպես է քաղաքացին վճարելու: Պետք է հաշվարկենք, թե այդ թանկացումն ինչպիսսի ծանրություն է լինելու մարդկանց համար: Դա է պատճառը, որ այս հարցը տարուց ավել քննարկվում է: Ուղևորափոխադրող ընկերություններն Արցախում երկուսն են, որոնցից մեկը մասնավոր է, մյուսը` պետական: Մենք գիտենք, որ ընկերւթյունները վնասով են աշխատում: Վերջին շրջանում պետական ընկերությանը կառավարությունը միջոցներ է տրամադրում, որ այն կարողանա գոյատևել, բայց ևս մեկ անգամ կրկնում եմ, քանի դեռ չենք գտել քաղաքացուն թանկացման դիմաց որևէ ձևով փոխհատուցելու միջոց, տրանսպորտը չի թանկանա: Գուցե, դա լինի հունվարին, երբ բարձրանան թոշակներն ու աշխատավարձերը, բայց ոչ այժմ»,-ասաց Արա Հարությունյանը:
Նշենք, որ Արցախում հասարակական տրոնսպորտի ուղեվարձը 70 դրամ է և ուղևորափոխադրող ընկրություններն առաջարկում են այն 100 դրամ դարձնել:





