«Արտակ Բուդաղյանը մինչ օրս էլ մեր բանակի հպարտությունն է։ Նրա զորամասն այս կիսամյակի արդյունքներով լավագույնն է ճանաչվել: Նա իր պարտականությունները կատարել է բարեխիղճ ու գրագետ», – այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ ՊՆ Մովսես Հակոբյանը, փոխանցում է karabakh-open.info-ն:
ՊԲ հրամանատարի խոսքով, որևէ մեկի մոտ կասկած չպիտի առաջանա, որ Արտակ Բուդաղյանի կամ այդ դեպքի հետ կապված իրականանալու է արդարադատությունը:
«Այնուամենայնիվ, որ Արտակ Բուդաղյանն իր մեղքի բաժի՞նն ունի» հարցին ՊԲ հրամանատարը պատասխանել է. «Իրավունք չունեմ որևէ մեկին մեղադրել, դա դատարանն է հայտատարարելու»:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը և Տիգրան Սուրիկի Խաչատրյանը:





