Ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ Սերոբ Հարությունյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Հարությունյանին պաշտոնից ազատելը համակարգում մշտապես իրականացվող կադրային փոփոխություններից է և որևէ առնչություն չունի ո´չ վերջին օրերին ուղեվարձի թանկացման հետ բողոքի ակցիաների, ո´չ էլ բողոքի ակցիաների շրջանակում ակտիվիստներին բաժին տանելու հետ:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ից ուժի մեջ էր մտել ուղեվարձի թանկացման մասին քաղաքապետի որոշումը, որը 6 օր անց կասեցվեց։ Այն մեծ բողոքի ալիք էր առաջացրել քաղաքացիների, հատկապես՝ երիտասարդների շրջանում, ովքեր տարատեսակ բողոքի ակցիաներ էին կազմակերպում։ Դրանց շրջանակում կազմակերպված քաղաքապետարանի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ 7 ակտիվիստ ձերբակալվել էին հասարակական կարգը խախտելու պատճառով, մի քանի ժամ անց երիտասարդներն ազատ էին արձակվել։





