AM
29 Հուլիս 2013 - 10:20 AMT

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության Նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի և բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Ջորջո Նապոլիտանոյին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում, հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից: