AM
7 Մարտ 2006 - 14:18 AMT

Հայ-ամերիկյան հարաբերությունները թ-ակոխում են զարգացման նոր փուլ

Այսօր ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի Եվրոպայի – Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը: այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպմանը ներկա էին ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանն ու ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ – լիազոր դեսպան Ջոն Էվանսը:Գոհունակությամբ նշելով հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը` նախարարն ընդգծեց հատկապես վերջին 5 տարիների ընթացքում ինչպես ռազմական, այնպես էլ երկկողմ համագործակցության մյուս ուղղություններով կատարված աշխատանքները: Մեթյու Բրայզան, շնորհակալություն հայտնելով Իրաքում հայ խաղաղապահների հաջող առաքելության համար, նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները թ-ակոխում են զարգացման նոր փուլ: Նա հատուկ ընդգծեց Հայաստանի զարգացման – բարեփոխումների նկատելի տեմպերը, անդրադարձավ մամուլում լայն արձագանք ստացած ազգային անվտանգության ռազմավարության նախագծի բաց ու թափանցիկ քննարկումներին: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին` կողմերը կար-որեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ լուծման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրումը: