AM
31 Հուլիս 2013 - 12:50 AMT

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ռումինական կողմի հետ ձևավորված գործակցությունը

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուին` վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ռումինական կողմի հետ ձևավորված համագործակցությունը և ընդգծել է պաշտպանական բնագավառում համագործակցության զարգացման ուղղությամբ հայկական կողմի պատրաստակամությունը:

Ի պատասխան տիկին դեսպանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար` նշելով, որ կշարունակի մնալ Հայաստանի բարեկամը, հայտնում են Պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: