AM
1 Օգոստոս 2013 - 09:04 AMT

Քաղաքապետարանի դիմաց նստացույց անողների համար փորձ արվեց վրան տեղադրել

Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող երիտասարդների համար այսօր փորձ արվեց վրան տեղադրել։ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ նրանք իրավունք չունեն առանց լիազոր մարմնի թույլտվության վրան տեղադրել, որ նրանց գործողություններն անօրինական են: Ակտիվիստները պատասխանեցին, որ ոստիկանի նշած օրենքում չկա վրանի տեղադրումն արգելող կետ։

Ոստիկանությունը բերման ենթարկեց ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանին` ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու հիմնավորմամբ: Ակտիվիստների խոսքով, ոստիկաններն առևանգել են իրենց ընկերոջը:

Քաղաքապետարանի դիմաց է նաև Վարդգես Գասպարին: Նրա շապիկը պատռված է: «Կարելի է ասել, որ իմ նկատմամբ բռնություն են կիրառել, բայց 1-ին հերթին ոտնահարվել է իմ և մնացածների խաղաղ ցույց անելու իրավունքը», – ասաց նա:

Այս պահին երիտասարդները որոշում են` ինչ անել: Նրանց մի մասը քայլում է դեպի ոստիկանության բաժին` բերման ենթարկեց Արգիշտի Կիվիրյանի ազատ արձակումը պահանջելու, մյուս մասը` մնում է քաղաապետարանի դիմաց:

Նստացույց անողները աջակցությունն են հայտնում ակցիան նախաձեռնողներին, և բերման ենթարկված Արգիշտի Կիվիրյանին: