AM
1 Օգոստոս 2013 - 13:21 AMT

Հանդիպել են Սամվել Բալասանյանն ու Ռայներ Մորելը

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին:

Ողջունելով հյուրին՝ Սամվել Բալասանյանը հակիճ ներկայացրեց սոցիալ-տնտեսական ներկա վիճակը և վերջին շրջանում քաղաքում կատարված աշխատանքները, առանձնահատուկ խոսելով Գյումրին «ԱՊՀ 2013թ մշակույթային մայրաքաղաք» ծրագրի մասին:

Պատասխան խոսքում դեսպանը Ռայներ Մորելը շնորհակալություն հայտենց Սամվել Բալասանյանից ընդունելության համար՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրեր:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր: