Հայաստանի Ատլանտյան ընկերակցության եւ Նիդեռլանդների անվտանգության ինստիտուտի համատեղ սեմինարին մասնակցելու նպատակով ս.թ. մարտի 9-12-ը Երեւանում է գտնվում ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության տնօրինության Հայաստանի հարցերով պատասխանատու տիկին Դեսպինա Աֆենտուլին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մարտի 10-ին ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի սրահում նախատեսվում է Դեսպինա Աֆենտուլիի ոչ պաշտոնական հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Այն նվիրված է լինելու Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, պաշտպանական եւ անվտանգության հարցերի քննարկմանը, ինչպես նաեւ ս.թ. դեկտեմբերին Ռիգայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ընդառաջ ՆԱՏՕ-ի օրակարգի ներկայացմանը:





