Հայաստանի Զինված ուժերը պատրաստ են ճնշել հակառակորդի յուրաքանչյուր ոտնձգություն: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքերով, պատերազմի վտանգից խոսելն անլուրջ է: «Սակայն յորաքանչյուր հայ զինծառայող գիտի, որ նա պետք է պատրաստ լինի հակազդելու թե’ տեղային եւ թե’ մեծամաշտաբ բնույթի միջադեպերին»,- ասել է Ա. Աղաբեկյանը: Փոխնախարարը նաեւ հերքեց հայ- ադրբեջանական սահմանի վերջին ակտիվացման հետ կապված ՊՆ հատուկ գործողությունների մասին լուրերը: «Ավելին, առաջիկա ամիսներին նույնիսկ ծրագրված չեն հատուկ զինվարժություններ` առաջին կարգի զինապարտ պահեստի զինամասերի մասնակցությամբ»,- ընդգծել է նա:





