Անցած շաբաթ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երեք ֆիզիկական անի նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 150 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երեք ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երեք որոշում և հաշվարկվել է 165 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:





