AM
5 Օգոստոս 2013 - 12:29 AMT

Անցած 2 օրերի ընթացքում 12 ՃՏՊ է արձանագրվել. 2 մարդ զոհվել է

Օգոստոսի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 16-ը, գողության 14 դեպքից` 7-ը, խարդախության 6 դեպքից` 3-ը, խուլիգանության 4 դեպքից` 3-ը, կողոպուտի 2 դեպքերն էլ բացահայտվել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերից:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության` 1, մարմնական վնասվածք հասցնելու և կողոպուտի 2-ական դեպք: Անցած 2 օրերի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 2 մարդ զոհվել է, 25-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: