AM
5 Օգոստոս 2013 - 14:21 AMT

13 երթուղիների ժամանման վերաբերյալ տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային չվացուցակների միջոցով

Երևանի 13 երթուղիների ժամանման վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է քաղաքացիներին էլեկտրոնային չվացուցակների համակարգի միջոցով: Այս մասին այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենը:

Նա հայտնել է, որ այդ նպատակով շուրջ 180 GPS սարքավորումներ են տեղադրվել ավտոբուսներում: Նախապատրաստական աշխատանքներ են տարվում նոր երթուղիների կահավորման ուղղությամբ