AM
6 Օգոստոս 2013 - 07:34 AMT

ԼՂՀ կառավարությունում քննարկվել է տոհմային անասնագլխաքանակի ավելացման հարցը

Օգոստոսի 6-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի խորհրդի նախագահ Գագիկ Սարդարյանին:

Քննարկվել են հանրապետությունում տոհմային անասնագլխաքանակի ավելացման և ժամանակակից պահանջներին համապատասխան անասնապահական տնտեսություն ստեղծելու, ինչպես նաև կաթի վերամշակման հեռանկարի հետ կապված հարցեր:

Կառավարության ղեկավարը ներկայացրել է անելիքների իր տեսլականը, նշելով, որ ձեռնարկման արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է համապատասխան նախապատրաստական աշխատանքների իրականացում: Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, հայտնում են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: