Այսօր, ժամը 11:02-ին ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 16-րդ փողոցի թիվ 48 շենքը գտնվում է վթարային վիճակում, առկա է փլուզման վտանգ:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ակնադիտական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ եռահարկ շենքի պատշգամբները (յուրաք.՝ 12 քմ) գտնվում են վթարային վիճակում:
Դեպքի մասին տեղյակ են պահվել Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը և ՃԿԿ-ում` քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:





