AM
8 Օգոստոս 2013 - 11:32 AMT

Ազատամարտիկների միջև պառակտում չկա, կան փոքր տարաձայնություններ

Ազատամարտիկների միջև պառակտում չկա, ընդամենը փոքր տարաձայնություններ են: Այն էլ իշխանության խոստումներին հավատալ-չհավատալու հարցում։ Այսօր ասուլիսի ժամանակ վստահեցրեց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը։

«Մեր միջև կարող են լինել թեթև տարաձայնություններ, բայց պառակտում չի լինում, դա ապացուցվեց Արցախյան ազատամարտում», – ասաց նա և ավելացրեց, – «Տղաների մի մասը հավատում է, որ վարչապետը կամ նախագահը խոստացել են և իրենց հարցերը կլուծեն, մյուսները՝ ոչ:

Այս և այլ հարցեր քննարկելու համար Խաչատուր Խաչատրյանը բոլորին կոչ արեց մասնակցել այսօր Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքին: «Մենք արդեն 3 ամիս է, Ազատության հրապարակում ենք և այսօր ուզում ենք հանդիպել ժողովրդի հետ։ Այս ժողովրդի կյանքն ու պատիվը մեզ՝ ազատամարտիկներիս համար անսահման թանկ է ու նվիրական»: