AM
8 Օգոստոս 2013 - 12:37 AMT

Հայաստանի մշակութային համալիրների տարածքում տեղադրվում են տեսակրպակներ

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Խոր Վիրապի վանական համալիրի տարածքում տեղադրել է տեսակրպակ: Հայաստանում նման տեսակրպակ առաջին անգամ տեղադրվել է Էջմիածնի Սբ. Գայանե եկեղեցու տարածքում: Նախագծի նպատակը հայկական մշակութային հուշարձանների մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և Հայաստանի՝ որպես տուրիստական գրավչության գոտու դիրքերի ամրապնդմանը նպաստելն է:

Տեսակրպակը տեղադրված է Սբ. Գևորգ եկեղեցու առջև: Տեսակրպակն այցելուներին հնարավորություն կտա նկարահանել մեկ րոպե տևողությամբ տեսանյութ և այն էլեկտրոնային փոստով ուղարկել մտերիմներին ու ընկերներին: Ծառայության արժեքը 500 դրամ է: Տեսասարքը տեղադրված է այնպիսի դիրքով, որպեսզի տեսագրության երկրորդ պլանում երևա հուշարձանը: Հաղորդագրության մեջ ներառվում է տեղեկատվական ծանուցում` տվյալ հուշարձանի վերաբերյալ: Դա հաղորդագրություն ստացողին հնարավորություն կտա եկեղեցու բակում գտնվողից ողջույն ստանալուն զուգահեռ` ծանոթանալ նաև հուշարձանի պատմությանը: Սարքը թույլ է տալիս հաղորդագրություններն ուղարկել անգլերեն, հայերեն կամ ռուսերեն լեզուներով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախատեսում է տեսակրպակներ տեղադրել նաև Հայաստանի պատմամշակութային այլ հուշարձանների տարածքում: