Նախօրեին, ժամը 17:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Մադան թաղամասի ճանապարհի 3-րդ կմ-ին «ՄԱԶ-5549» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել ձորը:
Վարորդը` 1959 թ. ծնված Մ. Գ.-ն, տեղում մահացել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:





