AM
9 Օգոստոս 2013 - 08:47 AMT

«Արմավիր» բժշկական կենտրոնի բակում նռնակ է հայտնաբերվել

Նախօրեին, ժամը 14:0-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի «Արմավիր» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է նռնակ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը: «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնից 18 հիվանդ և 6 բուժաշխատակիցներ տարհանվել են:

ԱԻՆ լրատվական բաժնից հաղորդում են, որ հայտնաբերվել է «ՊՕՄԶ-2» մարտական ձեռքի նռնակ և անվտանգ տեղափոխվել Արմավիր քաղաքի ոստիկանական բաժանմունք: