AM
10 Օգոստոս 2013 - 07:20 AMT

Վլադիմիր Գասպարյանն ու Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին առանձնազրույց են ունեցել

Ինչպես արդեն հայտնել ենք, աշխատանքային այցով Վրաստանի Հանրապետությունում է գտնվումՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունում հայ գործընկերներին ընդունել է Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:

Հայաստանի ոստիկանության պատվիրակության և Վրաստանի ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը հաջորդել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի և Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլու առանձնազրույցը: Այնուհետև ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Վրաստանի ներքին գործերի նախարարության մի շարք ստորաբաժանումներ, մասնավորապես՝ Վրաստանի ՆԳՆ «112» ծառայություն, որտեղ ստացվում, կենտրոնացվում ու մշակվում է օպերատիվ իրավիճակի վերաբերյալ ողջ ինֆորմացիան, ինչպես և՝ ոստիկանության Վաքե-Սաբուրթալիի շրջանի բաժին, որտեղ ծանոթացել են աշխատանքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանն ու ծառայության կազմակերպմանը: ՀՀ ոստիկանության պատվիրակության այցը Վրաստան շարունակվում է: