AM
10 Օգոստոս 2013 - 07:40 AMT

Անչափահաս երեխաները մնացել էին խափանված վերելակում

Օգոստոսի 9-ին, ժամը 20.02-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ռիգայի փողոցի թիվ 126/4 շենքի վերելակը խափանվել է, ներսում մնացել է երեք անչափահաս երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները վերելակի ծառայության աշխատակցի հետ միասին դուրս են բերել երեխաներին: