Երևանաբնակ շուրջ 650 ժամկետային զինծառայողների ծնողներ մեկնել են Տավուշի մարզի և ՀՀ սահմանամերձ զորմասեր՝ տեսակցելու իրենց զավակներին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծրագրում ներառված են սոցիալապես անապահով ընտանիքները:
Տարոն Մարգարյանն, անձամբ շրջելով ավտոբուսներում, ծանոթանացել է ծնողների մեկնման համար ապահովված պայմաններին և վստահեցրել, որ նման այցելությունների կազմակերպումը քաղաքապետարանի կողմից լինելու է շարունակական:
«Երևանաբնակ զինծառայողների ծնողների այցելությունները սահմանամերձ զորամասեր արդեն ավանդույթ են դարձել: Կազմակերպչական բոլոր աշխատանքները, այդ թվում նաև անհրաժեշտ սննունդն ու գիշերակացի տրամադրումն ապահովվել է Երևանի քաղաքապետարանի կողմից: ճանապարհային ոստիկանության և առողջապահական հաստատությունների ներկայացուցիչները ևս ներգրավված են ավանդական այս ակցիային: Յուրաքանչյուր ավտոբուսում ծնողներին ուղեկցում են բժիշկներն ու սոցիալական աշխատողները: Աշխատանքային մյուս խումբն արդեն զորամասերում է և պատրաստ դիմավորելու ժամանողներին»,-տեղեկացրել է քաղաքապետը:





