Ուսման վարձավճարների բարձրացման պատճառով ուսանողներն ու ակտիվիստները պատրաստվում են սեպտեմբերին դասադուլ անել: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանկ ասաց Հանրային խորհրդի Երիտասարդական ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենք փորձելու են ամեն ինչ անել, որ հարցը դասադուլներին չհասնի.
«Հարցը քննարկել ենք տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների և ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Ավագյանի հետ: Հորդորում ենք մեր իշխանություններին լուծել հարցը, որպեսզի սեպտեմբերին դասադուլներ չսկսվեն: Մենք հարցը կպահենք ակտուալ այնքան ժամանակ, քանի դեռ հարցին արդարացի լուծում տրվի»,-ասաց նա::
Նշենք, որ սեպտեմբերիվ ուսման վարձավճարները փոխվելու են: Բուհերի ղեկավարները սա բացարում են դասախաոսների աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտությամբ:





