AM
12 Օգոստոս 2013 - 07:46 AMT

ՀԲՃ. Հանքարդյունաբերության արդյունքում Սյունիքը մեռյալ ու թունավոր գոտիների է վերածվում

Համահայկական բնապահպանական ճակատը Սյունիքի հանքարդյունաբերությունը ներկայացնող տեսանյութ է հրապարակել: «Անխնա շահագործում, բնության ավեր և աղտոտում, գործող և լքված պոչամբարներ, վթարներ և օրինախախտումներ, էկոլոգիական աղետաբեր խնդիրներ` փաստագրված 2013 թ. հունիսի 25-30-ը կատարած այցի ընթացքում:

Հանքարդյունաբերության արդյունքում Սյունիքը շարունակում է զրկվել իր կենսական տարածքներից՝ վերածվելով մեռյալ ու թունավոր գոտիների… Քաջարան, Կապան, Ագարակ, Գեղանուշ, Արծվանիկ, Ողջի, Գեղի, Լիճք, Տաշտուն, Դաստակերտ…»,- ասված է հայտարարության մեջ: