ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր ահազանգեր են ստացվել հանրապետությունում տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Արցախ թաղամասում` գետառի մոտակայքում, այրվել է 2000 քմ խոտածածկ տարածք, Երևանյան լճի մոտակայքում՝ Հրազդան գետի աջ ափին` 5000 քմ, Սյունիքի մարզի Տեղ գյուղում՝ 1 հա, Կոտայքի մարզի Ալափարս-Սոլակ ավտոճանապարհին` Բջնի գյուղի երկաթգծի ուղիների մոտակայքում` 2,5 հա բուսածածկ տարածք:
Արարատի մարզի Արարատ քաղաքի ավագ դպրոցի ետնամասում այրվել է 4 հա տարածք, Մխչյան-Աբովյան ավտոճանապարհին` 600 քմ հնձած արտ:





