Երիտասարդության միջազգային օրը Երևանի քաղաքապետարանը դիսկոտեկ-միջոցառումներ էր կազմակերպել Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Կասկադում, Սիրահարների այգում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:«Երեկոյան հազարավոր երիտասարդներ են մասնակցել Երևանի հայտնի դիջեյների դիսկոտեկներին, որոնք, մասնակիցների խոսքով, մեծ աշխուժությամբ են լցրել ամառային քաղաքը։ Երիտասարդների միջազգային օրվա միջոցառումները ներառված էին «Երևանյան ամառ» ծրագրում»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։





